Ժամանակացույց

18 Մայ Շաբաթ Շբթ 19:00
Երևան
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Տոմսեր առկա չեն

Նկարագրություն

Ինտերստելար։ Mystery Ensemble 


 Մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ  ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:


Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։


Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…


Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Երաժշտական յուրօրինակ սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ


Այս ինքնատիպ երաժշտական արկածը հիրավի կդառնա մայիս ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս գարնան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:


Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝   www.redevents.am


Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան, 2, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։


Համերգի ծրագիր.


Հանս Ցիմեր — Dreaming of the Crash

Հանս Ցիմեր — Mountains

Հանս Ցիմեր — Detach

Հանս Ցիմեր — Coward

Հանս Ցիմեր — Day One

Հանս Ցիմեր — No time for Caution

Հանս Ցիմեր — Message from Home

Հանս Ցիմեր — S.T.A.Y.

Հանս Ցիմեր — Cornfield Chase


*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել