Նկարագրություն
Փետրվարի 24-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:
Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։
Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
Ուշադրություն․ ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
● Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
● Հանս Ցիմեր — Mountains
● Հանս Ցիմեր — Detach
● Հանս Ցիմեր — Coward
● Հանս Ցիմեր — Day One
● Հանս Ցիմեր — No time for Caution
● Հանս Ցիմեր — Message from Home
● Հանս Ցիմեր — S.T.A.Y.
● Հանս Ցիմեր — Cornfield Chase
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
LA CASA DE PAPEL NIGHT PARTY
LA CASA DE PAPEL NIGHT PARTY
Zara Mkrtchyan and Friends
Zara Mkrtchyan and Friends
Charles Aznavour
Charles Aznavour
The Music of Harry Potter by Mystery Ensemble
