Նկարագրություն

 Մարտի 1-ին՝ ժամը 20.30-ին Երևանի սիրված համերասրահներից մեկում՝  Կամերային երաժշտության  տանը անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտում տեղի կունենա մի յուրահատուկ համերգ: Էնիգմայի հայտնի հիպնոսային գլուխգործոցներ, Էնյայի հրեշտակային մեղեդիներ, նեոկլասիկայի հիթեր․ այսպիսին է 2024 թվականի մարտ ամսվա ամենախորհրդավոր համերգը Mystery Ensemble-ի կատարմամբ:

Հավերժական հիթերին նորովի հնչողություն կհաղորդի Մոգական կելտական և նեոդասական երաժշտությունների ներդաշնակ զուգակցումը թույլ կտա վայելել հավերժական հիթերի բոլորովին նոր հնչողությունը։  Էնիգմայի խորհրդավոր երաժշտությունը հնչյունների, էթնիկական մեղեդիների, ռիթմի և զգացմունքների տիեզերական սինթեզ է: Էնիգմա անվանումը (Enigma՝ հին հունական «հանելուկ» բառից) խոսում է ինքն իր մասին. ստուդիական նախագիծը մտահղացվել էր որպես մի խորհրդավոր երևույթ. ոչ ոք չպետք է ճանաչեր կատարողներին:

Լարային, ստեղնաշարային և հարվածային գործիքներով ուղեկցվող սոլո ջութակի թովիչ ձայնը կտեղափոխի էթնիկ մոտիվներով, զգացմունքներով և առեղծվածային երաժշտությամբ լի աշխարհ, ուր կարելի է մոռանալ բոլոր հոգսերն ու միայն հաճելի պահեր ապրել։  Համերգն իրոք խորհրդավոր է լինելու, կամերային՝ լեցուն սրբազան իմաստով։

Վայելեք տաղանդավոր երաժիշտների կենդանի կատարումը, ընկղմվեք հնչյունների և հույզերի օվկիան, որոնք ձեզ անմոռանալի տպավորություններ կպարգևեն: Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։ 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.am:

Համերգի սկիզբը՝ 20:30-ին։Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

 Mystery Ensemble

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

ԾՐԱԳԻՐ

Enigma - The Landing

Era - Ameno

Enya - Only Time

Enigma - Back to the Rivers suite

Ludovico Einaudi - Petricor

M.Nyman - Songs for Tony

Enigma - Sadeness

Enigma - Return to Innocence

Ludovico Einaudi - Experience

Hans Zimmer - Now we are free


*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել