Նկարագրություն

Մարտի 2-ին՝ ժամը 20։00-ին Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի յուրօրինակ համերգ։ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ ու գրավիչ երաժշտական ճամփորդության աշխարհահռչակ Disney ստուդիայի մուլտիպլիկացիոն կինոնկարների կախարդական տիեզերքերով։ 

Համերգին կհնչի «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Բեմբի», «101 դալմաթյան շներ», «Պինոկիո», «Քնած գեղեցկուհին», «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» և այլ սիրված անիմացիոն գլուխգործոցների երաժշտությունը:

Ձեզ կթվա, թե հայտնվել եք սիրված մուլտֆիլմերի սյուժեներում, գլխավոր հերոսների դերերում․ ավելի մե՛ծ հաճույք մեծահասակների և երեխաների համար դժվար է պատկերացնել։ Եվ այս ամենը շնորհիվ Mystery Ensemble նվագախմբի երաժշտական ձևավորման և կրքոտ կատարման:

ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ։ Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

Այս հիասքանչ համերգը գերազանց նվեր կլինի մերձավորներին, ծանոթներին, գործընկերներին և, իհարկե, ինքներդ ձեզ: Լավագույններից լավագույնը սուր զգացողությունների և կախարդական աշխարհների սիրահարների համար: 

Գունեղ ու հուզիչ հիշողությունները երաշխավորված են, այնպես որ պատրաստվեք անակնկալների և շտապեք ձեռք բերել տոմսերը, քանի որ քանակը սահմանափակ է:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Ծրագիր

Սպիտակաձյունիկը և 7 թզուկները - Someday My Prince Will Come

Snow White and the 7 Dwarfs - Love's First Kiss (Finale)

Snow White and the 7 Dwarfs - Animal Friends

101 դալմաթյան շներ - Cruella de Vil

101 դալմաթյան շներ - Puppies Everywhere 

Անաստասիա - Once Upon a December

Քնած գեղեցկուհին - Poor Aurora

Քնած գեղեցկուհին - Once upon a Dream

Բեմբի - Love is a Song (Main Title)

Բեմբի - Looking for Romance (I Bring you a Song)

Բեմբի - Little April Shower

Պինոկիո - Give A Little Whistle

Պինոկիո - When You Wish Upon A Star

Առյուծ արքան - Can you feel the love tonight

The Lion King Medley

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել