Ժամանակացույց

14 Մայ Երեքշաբթի Երք 19:00
Երևան
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի փոքր դահլիճ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 8000

Նկարագրություն

Արիադնա

«Բելգրադում Ռուսական թատրոն»-ի (սերբական ռուսալեզու թատրոն) հյուրախաղը Երևանում։

«Արիադնա» պիեսը հիմնված է ռուս մեծ բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի դստեր՝ Արիադնա Սերգեևնա Էֆրոնի կյանքի պատմության և հուշերի վրա։ Բեմադրությունը պատմում է 1922-ից 1937 թվականների արտագաղթի և հայրենիք վերադարձի մասին։ Ինչպես ինքը՝ Ցվետաևան էր ասել Արիադնայի մասին. «Ես քո առաջին բանաստեղծն եմ, դու իմ լավագույն բանաստեղծությունն ես»։ Ներկայացման վրա աշխատելիս հիմք է ընդունվել Ելենա Կորկինայի «Արիադնա Էֆրոն. պատմված կյանք» գիրքը։ Հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու կնոջ ողբերգական ճակատագրին, որն արտացոլում էր մի ամբողջ դարաշրջան։

Դրամատուրգիա՝ Ֆ. Վինոգրադով

Տեսանյութ՝ Ալեքսեյ Սուխով

Լույս՝ Անդրեյ Ելենին

Դերերում՝ Եվգենյա Եշկինա-Կովաչևիչ, Դանիել Կովաչևիչ

Բեմադրման ռեժիսորը Ֆիլիպ Վինոգրադովն է, 2012 թվականին ավարտել է Մոսկվայի ԳԻՏԻՍ թատերական ինստիտուտի Դ. Կրիմովի և Ե. Կամենկովիչի կուրսը։ Մի շարք ներկայացումներ է բեմադրել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, մասնակցել տարբեր ռեժիսորական լաբորատորիաների։ Աշխատել է նաև «Պ. Ֆոմենկոյի արհեստանոց», «Ն. Ի. Սացի անվան թատրոն», «Սովրեմեննիկ» Մոսկվայի թատրոններում: «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի դափնեկիր:

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել