Նկարագրություն

2024, Գերմանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 98 րոպե

Ռեժիսոր՝ Վիկտոր Կոսակովսկի

Ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկին ներկայացնում է վիպական, բայց և մտերմիկ ու բանաստեղծական խորհրդածություն ճարտարապետության մասին, թե ինչպես են հեռավոր անցյալի շինությունների նախագծումն ու կառուցումը նախանշում մեր խորտակումը, և փրկության հույս ու առաջ շարժվելու ճանապարհ է առաջարկում։ Որպես հիմք վերցնելով իտալացի ճարտարապետ Միկելե Դե Լուկկիի լանդշաֆտային նախագիծը՝ Կոսակովսկին օգտագործում է այս հարթությունը քաղաքակրթության վերելքի և անկման մասին խորհելու համար, հիասքանչ տեսարաններ ներկայացնում Լիբանանի Բաալբեկ քաղաքի տաճարի ավերակներից (մ. թ. - 60) մինչև 2023-ի 7.8 մագնիտուդով երկրաշարժի ավերածությունները թուրքական քաղաքներում։ Քարերն ու շինությունները միավորում են տարբեր հասարակություններ` երկրից վեր խոյացող ուրվականային մոնոլիտներից մինչև աղետալի ծավալների բետոնային ավերակները, որոնք մաքրում են դրանք նորից օգտագործելու համար։  Կոսակովսկու հարցախույզ հայացքով մարդկության հզորությունն ու անմտությունը, դրանց վտանգավոր կապը բնության հետ մեր առաջ հարց են դնում. «Ինչպե՞ս ենք կառուցում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կառուցել, քանի դեռ ուշ չէ»։


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել