Ամեն ինչ բիզնես KPI-ների մասին
Ժամանակացույց
Congress Hotel
Նկարագրություն
Բիզնեսում KPI-ների դերն առանցքային է։ Հենց դրանք են վերացնում անորոշությունը, դարձնում գործընթացները թափանցիկ, իսկ զարգացումը՝ չափելի և վերահսկելի։
Ճիշտ սահմանված KPI-ները հստակեցնում են պատասխանատվության սահմանները, ամրապնդում թիմային մոտիվացիան և հնարավորություն տալիս կայացնելու տվյալահեն ու արդյունավետ որոշումներ։ Իսկ երբ KPI-ները սխալ են ընտրված կամ ընդհանրապես բացակայում են, անգամ ամենաաշխատասեր թիմերի համար ցանկալի արդյունքին հասնելն անիրատեսական է դառնում։
Mantashyants Open Events-ի օգոստոսի 18-ի հանդիպմանը քննարկելու ենք հենց KPI-ների թեման՝ մարքեթինգում, վաճառքում, HR-ում և ֆինանսներում։ Ձեզ սպասում է գերհագեցած բովանդակություն ոլորտի փորագետներից, ինչպես նաև Ձեր հարցերը հղելու հնարավորություն։
KPI-ները մարքեթինգում
Խոսնակ՝ Եսայի Մելիք-Յոլչյան (Inecobank մարքեթինգի ղեկավար)
KPI-ները վաճառքում
Խոսնակ՝ Վահրամ Մերանգուլյան (Բիզնեսի զարգացման փորձագետ)
KPI-ները HR-ում
Խոսնակ՝ Անի Մերուժանի (Magnus HR հիմնադիր տնօրեն)
KPI-ները ֆինանսներում
Խոսնակ՝ Գարեգին Գևորգյան (Ardshinbank ֆինանսական տնօրեն)
Միջոցառման մանրամասները՝
Օգոստոսի 18
18:00 - 21:00
Congress Hotel (Ball Room)
Մուտքը՝ տոմսերով
Տոմսի արժեքը՝
7000 դրամ (հուլիս 28-ից մինչև օգոստոսի 8)
10000 դրամ (օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 14)
15000 դրամ (օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 18)
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Photo Tour արևածաղիկների դաշտում՝ ամառային ոսկեգույն պահերը քո կադրերում
Տոմսեր առկա չեն
Wet and Wild Pool Party

Նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին
