Ժամանակացույց

17 Դեկ Երեքշաբթի Երք 20:00
Երևան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 15000

Նկարագրություն

Իտալացի տենոր Alessandro Safina-ն Երևանում

2024 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան ելույթ կունենա սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Համերգին աշխարհահռչակ իտալացի տենորը կկատարի նոր ստեղծագործություններ և սիրված հիթեր, որոնք փառք են բերել արտիստին։

Alessandro Safina- ն երաժշտությամբ տարվել է դեռ մանկուց: 17 տարեկանում ընդունվել է Ֆլորենցիայի կոնսերվատորիա, իսկ մի քանի տարի անց մենակատարել է Եվրոպայի լավագույն երաժշտական թատրոններում ։  

Alessandro Safina-ին աշխարհահռչակ են դարձրել յուրահատուկ ձայնը, բնատուր հմայքը և ստեղծագործական համարձակությունը:

Մեծ հաջողությունը Alessandro Safina-ին այցելել է Նիդերլանդներում: Insieme a te ալբոմի Luna սինգլը հոլանդական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է մնացել 14 շաբաթ։ Ալբոմն այստեղ չորս անգամ դարձել է պլատինե և թողարկվել է ևս երեք տասնյակ երկրներում։ Ալեսանդրոն աշխարհին նվիրել է հիանալի զուգերգեր Սառա Բրայթմանի, Էլթոն Ջոնի, Յուան Մաքգրեգորի, Բարբարա Հենդրիքսի, Սումի Չոյի հետ։  Բացի այդ՝ նա նկարահանվում է կինոյում և մասնակցում ֆիլմերի սաունդթրեքերի ձայնագրմանը, որոնց թվում է Բազ Լուրմանի «Մուլեն Ռուժ»-ը։


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել