Նվիրվում է Ադելին։ Mystery Ensemble
Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։
15 պաշտամունքային երգ։ Մեկ անմոռանալի ձայն։ Այս ռոմանտիկ երեկոյին անկրկնելի Ադելը` լարայինների, դաշնամուրի և լռության կատարմամբ։ Փետրվարի 14-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։
Ձայն, որը ձևավորեց մի ամբողջ սերունդ: Հնչյուններ, որոնք կոտրում են լռությունը։ Կին, որը փշրված սրտերը վերածեց արվեստի։ Հրավիրում ենք վայելելու Ադելի երաժշտության հուզական ուժն այնպես, ինչպես երբևէ չի հաջողվել՝ Mystery Ensemble-ի գործիքային կատարմամբ։
Ձեզ սպասում է արտակարգ գեղեցիկ համերգ, որտեղ լարայինների բարձրակարգ գործիքավորումները բացահայտում են Ադելի երգերի ճարտարապետությունը․ ցավ, ծանրություն և լուռ ուժ: «Hello» երգի դաշնամուրային առաջին նոտայից մինչև «Lovesong» երգի վերջին ակորդը, յուրաքանչյուր մեղեդի վերածնվում է մեղմ ցոլացող տոնայնությամբ, և պետք չեն խոսքեր յուրաքանչյուր բառը զգալու համար։
Սա պարզապես հարգանքի տուրքի համերգ չէ: Սա մանրակրկիտ մտածված, կլանող փորձառություն է, ֆիլմի սաունդթրեքի, օրագրի և սիրային նամակի միջև գտնվող մի բան։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● Skyfall
● Hello
● Someone Like You
● Rolling in the Deep
● Set Fire to the Rain
● One and only
● Love in the Dark
● All I ask
● Hometown Glory
● Don’t you remember
● When We Were Young
● Turning tables
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ՝ ԱՆԱՍՏԱՍԻՅԱ ԱԼՄԻՆԱ (ԱՁ)`
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Դաշնամուրային մենահամերգ | Վահագն Պապյան (Իսրայել)
Դաշնամուրային մենահամերգ | Վահագն Պապյան (Իսրայել)
Վիգեն Հովսեփյան
Վիգեն Հովսեփյան
Galentine’s՝ միայն աղջիկների համար
Galentine’s՝ միայն աղջիկների համար
Արամե Համերգ 2026 | Arame Concert in Yerevan
