Նկարագրություն

Աստղերը հուշում են՝ նոյեմբերի 28-ին լույսն ու ստվերը կմիաձուլվեն։


«Gleam & Shadow»-ն երեկո է ոգեշնչված 1920-ականների շքեղ երեկոների ոգով։ Պատկերացրեք՝ բլյուզի նուրբ մեղեդիներ մոմե լույսով լցված սրահում, սիգարի բույր օդում և փրփրող գինի՝ բյուրեղյա գավաթներում։

Երեկոյի ընթացքում հյուրերին սպասում է յուրահատուկ թեմատիկա, շեֆ-խոհարարի հեղինակային մենյու, կենդանի կատարումներ և բարձրակարգ սպասարկում, որը երեկոն կվերածի անիրական փորձառության։

Այս օրը գաղտնի հանդիպումների մասին է՝ լույսը, ստվերն ու մարդիկ կհավաքվեն մեկ երկար սեղանի շուրջ։

 

Հյուրերի մուտքը` 20:00-ից
Դրես կոդ՝ ոսկեգույն կամ սև հանդերձանք
Տարիքային սահմանափակում՝ 18+

կազմակերպիչ ՝ԴԸ ՍՈՈՒԼ ՍՊԸ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել