Աստղաթափ պերսեիդների հոսք
Ժամանակացույց
Սևանա լիճ
Նկարագրություն
Տարվա ամենամոգական գիշերը մոտ է... իսկ դու պատրաստ ես երազանք պահել՞։
Օգոստոսի 16-ին մենք ունենք քեզ համար առանձնահատուկ առաջարկ՝ մի ամբողջ գիշեր՝ լի աստղերով, երազանքներով ու լուսանկարներով
Այդ գիշեր սպասվում է Պերսեիդների հոսքը, աստղաթափը՝ երբ երկինքը ողողված կլինի անկրկնելի տեսարաններով։ Իսկ ինչու՞ հենց օգոստոսի 16-ին, ոչ թե 12-ին։ Որովհետև այդ գիշերը կլինի ամենամութը, առանց լուսնի լույսի՝ ինչը նշանակում է՝ ծիր կաթինն ու ընկնող աստղերը կերևան ամբողջ փառքով։ Ինչ է սպասվում քեզ՝ Անհավանական լուսանկարահանումներ՝ Ծիր կաթինի ու ընկնող աստղերի հետ Հնարավորություն՝ գիշերվա ամենագեղեցիկ պահերը վայելելու բնության գրկում Նվազագույն լույս, առավելագույն կախարդանք Աստղալուսանկարչության մասին մաստեր կլաս Ինգա Ավանեսովայի կողմից Բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտ Խարույկ՝ ջերմ մթնոլորտի, զրույցների ու հանգստի համար Թեյի և սուրճի հյուրասիրություն Գինու հյուրասիրություն – Լավագույն փուռ կարտոֆիլ Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ
Երթի մեկնարկը՝ փ. Աբովյանի պուրակ -ից,
Տուրը ավարտում ենք 17/08 ժամը՝ 05:00
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

VI Միջազգային Բայքեռական Փառատոնը Հայաստանում «Լեռների Զարկերակը» 2025

Summer Pool Escape

VARDAվառ 2025
