Symphonic Rock hits by Mystery Ensemble
Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Սիմֆոնիկ ռոք-հիթեր։ Mystery Ensemble
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա գեղեցիկ համերգ։ Երևանի՝ արդեն մեծ համբավ վայելող Mystery Ensemble նվագախումբն իր կրքոտ, վիրտուոզ, զգացմունքային կատարմամբ ձեզ կտեղափոխի կուլտային ռոք խմբերի հանրաճանաչ երաժշտության հուզիչ աշխարհ։
Քաղաքի սիրված համերգասրահում կայանալիք արտասովոր համերգի ծրագրում ներառված է Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana, Deep Purple, Scorpions, AC/DC խմբերի ստեղծագործությունների երաժշտությունը։
Ֆրեդի Մերկուրիի և Կուրտ Քոբեյնի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների կատարմամբ։
Պատրա՞ստ եք ամսվա ամենավառ երաժշտական արկածին: Պատրա՞ստ եք լցվել անհամար վառ տպավորություններով։ Եթե այո, ապա ձեռք բերեք տոմսերը հենց հիմա. սա հանրաճանաչ ծրագրերից մեկն է, որն ամեն անգամ աննկարագրելի ոգևորություն է առաջացնում:
Սիմֆոնիկ ռոք հիթերը ֆանտաստիկ թարմ հնչողություն են, օրիգինալ մշակումներ, էներգիայի հզոր լիցք, յուրահատուկ շոու և կենդանի հույզեր: Mystery Ensemble-ի արտիստները հանդիսատեսին ստիպում են սիրահարվել իրենց առաջին իսկ նոտաներից:
Համերգը ձեզ վառ տպավորություններ կպարգևի ու ոգեշնչման նոր աղբյուր կդառնա։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
Metallica - Nothing Else Matters
Muse - Starlight
Toxicity - System of a Down
Queen - Bohemian Rhapsody
Muse - Mercy
Queen - Love of my Life
Scorpions - Maybe I Maybe You
Metallica - Wherever I May Roam
Queen - The Show Must Go On
AC/DC - Back in Black
Scorpions - Rock you like a Hurricane
Queen - We are the champions
Nirvana - Come As You Are
Queen - We will rock you
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Astro Photo Tour

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ | «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ» խորագրով համերգ

Symphonic rock hits by Mystery Ensemble
