Ժամանակացույց

27 Մար Հինգշաբթի Հնգ 20:00
Երևան
Էպիգրաֆ գրախանութ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 10000
11 Ապր Ուրբաթ Ուր 20:00
Երևան
Էպիգրաֆ գրախանութ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 10000
25 Ապր Ուրբաթ Ուր 20:00
Երևան
Էպիգրաֆ գրախանութ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 10000

Նկարագրություն

Բիբլիոթերապևտիկ ընթերցանության երեկո Կարդում են՝ Արմեն Մարգարյանը և Սաթենիկ Հազարյանը Նախագծի հեղինակ՝ Գայանե Խաչատրյան:

Մարտի 27-ին, Ապրիլի 11 և 25 ժամը 20։00-ին Հասցե՝ «Էպիգրաֆ» գրախանութ, Մաշտոց 43 Մուտքավճարը՝ 10․000 դրամ։

Տեղերը սահմանափակ են։ Գրականության և հոգեբանության մեկտեղումն անվանում են բիբլիոթերապիա։

Ընթերցանությունը հանդիսանում է ինքնախնամքի հիանալի տարբերակ, որի ժամանակ ընտրված տեքստը միջոցներ է տրամադրում սեփական ապրումները գիտակցելու համար։ Երեկոյի ժամանակ Արմեն Մարգարյանի և Սաթենիկ Հազարյանի ընթերցանությամբ կլսեք ՝ Չ․Բուքովսկու, Խ․Լ․Բորխեսի, Պ․Սալինասի, Զ․ Բաուդիգայի, Ռ․Փադջեթի, Պ․Ներուդայի և Է․Փաունդի բանաստեղծություններից:

Երեկոն լինելու է թերապևտիկ, ինչն նշանակում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա պոեզիա վայելելուց զատ իրականացնել արտթերապիա։

Մինչ ընթերցանության երեկոն կլինի թեյի և սուրճի անվճար հյուրասիրություն, մասնակիցներին կառաջարկվի փորձել «Կանտատա» թեյ և սուրճի հանգստացնող տեսականուց։

Մասնակիցների համար այդ օրը Էպիգրաֆ գրախանութում կգործի 5 % զեղչ: Սիրո՜վ սպասում ենք:

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել