Ժամանակացույց

05 Ապր Շաբաթ Շբթ 17:00
Երևան
Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-​թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 1500

Նկարագրություն

‌Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված "Հոգիների աճուրդ" ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

 Հասցե՝ Երևան, Աբովյան փ. 51/1,

(«Պլանի գլուխ», Խ. Աբովյանի արձանի մոտ, պուրակում)

 Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել