Նկարագրություն

Նորեկնե՜ր, էնտուզիաստնե՜ր և առագաստանավային սպորտի մասնագետնե՜ր, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄՐՑԵԼ:

WINDS OF ARMENIA-ն՝ Հայաստանում առաջին, աշխարհահռչակ J/70 առագաստանավերովհամալրված առագաստանավային ակումբն է։ Սիրով հրավիրում ենք ձեզ աննախադեպ միջոցառման լի արկածներով և դրական էմոցիաներով:

Ռեգատայի մասնակիցները բաժանվում են 4 հոգուց բաղկացած վեց թիմերի։Կես ժամվա ընթացքում նրանք անցնում են հրահանգավորում և պարապում ջրի վրա ևս կես ժամ, իսկ հետո սկսվում է մեկ ժամ տևողությամբ ռեգատան: Հաղթողներին սպասվում է պարգևատրման արարողություն:

Գրանցվեք հիմա և անցկացրեք անմոռանալի օր Սևանա լճի բաց ալիքների վրա “Winds of Armenia”-ի մասնագետների վերահսկողության ներքո

Հասցեն ՝ 
https://yandex.ru/maps/org/noy_land_resort/166900342867/

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել