19 Նոյ 20:00 - 20 Նոյ 22:30 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/A. SPENDIARYAN OPERA AND BALLET NATIONAL ACADEMIC THEATRE

Ռոքի անզուսպ ազատություն և դրայվ, հիանալի ձայնի ու գլխապտույտ ռիթմերի անկրկնելի ֆեերիա… Ձեզ սպասվում է զգացմունքների իսկական փոթորիկ:

  Նոյեմբերի 19, 20։00

Նոյեմբերի 20, 20։00

 

«Ռոքի ոսկե հիթերը». ռոքի արքաներ Մագնուս Բակլունդը, Յոհան Բոդինգը, Սիմոնե Ռոմանատոն և Ռոբերտո Մոլինելլին նոր կյանք կտան հավերժական հիթերին:

 

Մագնուս Բակլունդի, Յոհան Բոդինգի և Սիմոնե Ռոմանատոնի խառնվածքը, կիրքը և զարմանալի վոկալը թույլ են տվել գրավել հազարավոր երկրպագուների սրտեր բոլոր  մայրցամաքներում:

Իսկ իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելլին առաջին իսկ պահից իր անկրկնելի էներգիայով լիցքավորում է ողջ դահլիճն ու յուրաքանչյուր համերգ վերածում իսկական շոուի:

 

Այս նախագիծը 5 տարուց ավելի է, ինչ անհավանական հաջողություններ է գրանցում Եվրոպայում, Ղազախստանում և Ռուսաստանում, ինչպես նաև մի շարք միջազգային փառատոնների մասնակից է:

 

Ռոքի իրական սիրահարներ, բաց մի թողեք այս խելահեղ շոուն: