Ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները

Ժամանակացույց

25 Սեպ Հինգշաբթի Հնգ 19:00
Երևան
Կոնգրես հյուրանոց
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 7000

Նկարագրություն

Հարցնե՞լ, թե՞ չհարցնել

Հաճախ ինչպես բիզնեսում և առաջնորդության մեջ, այնպես էլ կյանքում, պատասխաններն ավելի են կարևորվում, քան հարցերը։ Մինչդեռ հենց հարցերի միջոցով է հնարավոր ներգրավել թիմին, ստեղծել նոր գաղափարներ և գտնել աճի նոր հնարավորություններ։

Mantashyants Open Events-ի սեպտեմբերի 25-ի հանդիպմանը Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Viva ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Մարիանա Էդիլյանը կպատմի, թե ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները։

Մարիանան ունի մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 15 տարվա փորձ՝ մանրածախ առևտրի, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում: Մինչ այդ Մարիանան ավելի քան 14 տարի աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում։ Մարիանան համոզված է՝ մարդն ամեն ինչի առանցքում է և որ սերն ու բարությունը իրոք կփրկեն աշխարհը: Նա կարծում է, որ HR-ը ճիշտ փոփոխոխությունների նախաձեռնող պետք է լինի և հանդիսանա հիմնական շարժիչ ուժը ցանկացած Ընկերությունում:

Հանդիպման ընթացքում կքննարկենք՝


  • որ հարցերն են ստեղծում արժեք և աճի նոր ուղիներ,

  • ինչպես հարցերը կարող են փոխակերպել թիմային միջավայրը,

  • ինչպես կարող են հարցերը նպաստել առաջնորդի աճին,

  • ինչու են հաջողակ ղեկավարները սկսում հարցերից, ոչ թե պատասխաններից։


Միջոցառման մանրամասները՝

Սեպտեմբերի 25

19:00 - 21:00

Congress Hotel (Ball Room)

Մուտքը՝ տոմսերով


Տոմսի արժեքը՝

7000 դրամ (սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15)

10000 դրամ (սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 21)

15000 դրամ (սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 25)


Տեղերը սահմանափակ են։ Միացեք մեզ և բացահայտեք, թե ինչպես կարող եք ճիշտ ընտրված հարցերը կարող են նպաստել բիզնեսի և առաջնորդի նպատակների իրականացմանը։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել