Նկարագրություն

2023, Հայաստան, 76 րոպե

 Ռեժիսոր՝ Շողակաթ Վարդանյան

 Շողակաթ Վարդանյանը պատմում է. «Իմ կրտսեր եղբայրը՝ Սողոմոնը, 21-ամյա երաժիշտ էր և շուտով պիտի ավարտեր պարտադիր զինծառայությունը, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց։ Պատերազմի 7-րդ օրը նա անհետ կորավ ռազմական գործողությունների գոտում։ Ես կինոռեժիսուրա երբեք չեմ սովորել, բայց ընտանիքիս ապրումները ստիպեցին, որ հեռախոսը ձեռքս վերցնեմ և տեսագրեմ մեր ամենօրյա փորձությունները։ Մենք պարզապես սպասում էինք եղբորս։ Ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեի։ Պատերազմի 44 օրերի ընթացքում մեր հոգիներում հույսն ու հուսահատությունը փոխարինում էին իրար։ Դրանից հետո ես նկարահանեցի իմ ընտանիքի կյանքը ևս 2 տարի, երբ որոնում էինք, սպասում և տառապում։ Սողոմոնի մասունքները համարակալված էին 1489 թվով՝ որպես «անհետ կորած անձի մարմին»։ Չնայած ամբողջ դառնությաանը՝ այս համարը մեզ համար դարձավ որոշակի ավարտ, որի կարիքը դեռ ունեն շատ ընտանիքներ։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել