Նկարագրություն
ՃԱՅԵՐԸ
2024, Հայաստան, 24 րոպե
Ռեժիսոր՝ Լիլիթ Մովսիսյան
Կինը և տղամարդը հանդիպում են փողոցում։ Վերջինիս մեքենան փչացել է, և կինն առաջարկում է օգնել։ Կարճ զրույցից պարզ է դառնում, որ կինը սեքսաշխատող է։ Նա համաձայնվում է միանալ տղամարդուն և գնալ պաղպաղակ ուտելու։ Պատմության զարգացումից երևան է գալիս, որ նրանք անծանոթներ չեն, այլ ամուսիններ, որոնք խաղի միջոցով փախչում են առօրեականությունից:
ԲԵՌ
2024, Հայաստան, 20 րոպե
Ռեժիսոր՝ Գևորգ Ներսեսյան
Լսողության խնդիր ունեցող տղամարդն իր դստեր ծնվելու օրը մեքենայի բեռնախցիկում հայտնաբերում է եղբորը, որը, գտնվելով հետապնդման մեջ, խնդրում է իրեն հասցնել երկրի սահման։
LUMEN NATURAE
2024, Հայաստան, 20 րոպե
Ռեժիսոր՝ Արթուր Սուքիասյան
2020-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված սիրելի որդու՝ Վարդանի մահից հետո Ռոզան և նրա ամուսինը՝ Ակսելը, որոշում են ևս մի որդի ունենալ՝ Վարդանի հիշատակը կենդանի պահելու համար։ Սակայն նրանց դեռահաս դուստրը՝ Անին, դեմ է այս մտքին, քանի որ եղբոր մահվանն առնչվող բոլորովին այլ ապրումներ ունի։
ՏՈՒՆ
2024, Հայաստան/Ռուսաստան, 14 րոպե
Ռեժիսոր՝ Հրանտ Վարժապետյան
Այս պատմությունը մի մեծ հայկական ընտանիքի մասին է, որը որդուն պատերազմ է ճանապարհում։ Բոլորի աչքերում նա հերոս է, որն անվարան կատարում է իր պատքը հայրենիքի հանդեպ, բայց 20-ամյա տղայի համար ճշմարտությունը փոքր-ինչ այլ է։
2024, Հայաստան, 17 րոպե
Ռեժիսորներ՝ Մարիկա Դովլաթբեկյան, Կորյուն Արզումանյան
Ֆիլմը պատմում է Դավթի մասին, որը Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում գործող թատերախբի անդամ է։ Խմբին դասավանդում է մի ռեժիսոր։ Դավիթը սիրահարվում է խմբակ հաճախող մի աղջկա՝ Նվարդին։ Նա երջանիկ է, երբ տեսնում է Նվարդին, իսկ երբ չեն հանդիպում, տխրում է։ Ֆիլմի հեղինակները հետևում են Դավթի և Նվարդի հարաբերությունների զարգացմանը։ Միաժամանակ նրանք փորձում են բացահայտել Դավթի ներաշխարհն ու աշխարհայացքը։ Ֆիլմը հատուկ կարիքներով երեխաների և նրանց կյանքի մարտահրավերների մասին է։