Նկարագրություն

“Sigma” հոլդինգը ներկայացնում է.

Նոյեմբերի 3-ին եկե՛ք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ միասին վերականգնենք «Երևանյան Աշուն» սիրված և պատմական դարձած համերգային շոու-ծրագիրը: 

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կունենան շոու բիզնեսի վառ ներկյացուցիչներ՝ Արա Մարտիրոսյանը, Արամ MP3-ը, Գևորգ Մկրտչյանը, 3.33 խումբը և DJ Սերժոն և շատ այլ հայտնի ու սիրված դեմքեր։ Ու սա դեռ ամենը չէ. երեկոն հագեցած է լինելու անակնկալներով: 

Իսկ միջոցառման ողջ շահույթն ուղղվելու է բարեգործության. մի մասը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, իսկ մյուս մասը՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել