Նկարագրություն
2024, Եթովպիա/Հայաստան, 139 րոպե
Ռեժիսորներ՝ Արամազդ Քալայջյան, Գարեգին Պապոյան
Ժամանակակից եթովպական մեծ նվագախմբի պատմությունը սկսվում է այն ժամանակներից, երբ Երուսաղեմ կատարած այցելության ժամանակ Եթովպիայի կայսր Հեյլե Սելասիեն լսում է հայ երեխաների փողային նվագախմբի կատարումները և այնքան է հիանում, որ որոշում է որդեգրել այդ 40 երեխաներին, որոնք որբացել էին Հայոց ցեղասպանության հետևանքով։ Հենց այս 40 երեխաներն էլ դառնում են Եթովպիայի առաջին թագավորական նվագախմբի անդամները և հետագայում ճանապարհ հարթում երկրի առաջին ազգային օրհներգի երաժշտության, փողային գործիքների հանրահռչակման, իսկ տասնամյակներ անց նաև ջազային հեղափոխության համար, որը տարածվել էր ամբողջ երկրում մինչև Դերգի կոմունիստական վարչակարգի ճիրաններում հայտնվելը։ Եթովպացի հայտնի ջազային երաժիշտներ Ալեմայեհու Էշետի, Մուլատու Աստատկեի, Գիրում Մեզմուրի, ինչպես նաև Սեմմի Յիրգայի մասին պատմություններով և Ադիս Աբեբայի միակ եթովպահայ երգիչ/երաժիշտ Վահեի մասնակցությամբ «Թեզետա» ֆիլմը բացում է երաժշտական հուշերի դուռը՝ պատմելով սիրելի ուսուցչի և ոսկե երաժշտական դարաշրջանի մասին, որն արդեն մոռացվել է շատերի կողմից։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

ԱրևՕԴ Ֆեստ | Sky Club

Երևանի Գույների Փառատոն 2025

Resto Music Fest Sevan 2025 | Տոմսեր
