Նկարագրություն

Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության 

 Պատրաստ ե՞ք վայելել ռոք սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և միաժամանակ բարի գործ կատարել:

 Ապրիլի 15-ին՝ ժամը 19:30-ին, միացե՛ք մեզ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» յուրահատուկ բարեգործական համերգին։

 Համերգը կազմակերպում է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Վայելե՛ք Ձեր սիրելի The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ հանրահայտ խմբերի հիթերը՝ սիմֆոնիկ մեկնաբանությամբ:

Համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:

 Եկե՛ք մաս կազմենք այս կարևոր նախաձեռնությանը և միասին վայելենք այս հիանալի սիմֆոնիկ ռոք երեկոն։

Տոմսերի արժեքը՝ 5,000-20,000 դրամ

Տևողություն՝ 1 ժամ 15 րոպե

 Ծրագրում․

Rammstein - Deutschland

Iron Maiden - Fear of the Dark

System of a Down - Aerials

Led Zeppelin - Kashmir

Scorpions - Wind of Change

The Beatles - Come Together

Pink Floyd - High Hopes

Deep Purple - Smoke on the Water

Metallica - No Leaf Clover

Aerosmith - Crazy

Queen - We Are the Champions

Nirvana - Smells Like Teen Spirit

Guns N' Roses - Knockin' On Heaven's Door

Queen - Bohemian Rhapsody

Europe - The Final Countdown

Queen - The Show Must Go On

Queen - We Will Rock You

 Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)

 ԲԱՑԱՌԻԿ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ YoHealth

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ Ամերիաբանկ

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ Երևանի քաղաքապետարան

ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ Armenian Wounded Heroes Fund

 Գործընկեր՝ Concept Events

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել