Նկարագրություն

2023, Շվեդիա/Դանիա/Ֆինլանդիա/Իտալիա, 108 րոպե

Ռեժիսոր՝ Միքա Գուստաֆսոն

Շվեդիայի բանվորական թաղամասերից մեկում երեք քույր` Լաուրան (16 տ.), Միրան (12 տ.) և Սթեֆին (7 տ.), մոր բացակայության պատճառով ստիված են ինքնուրույն գոյատևել։ Մոտալուտ ամառն ու ծնողների բացակայությունը կյանքը դարձնում են անհոգ ու խենթ, վառվռուն և առանց կանոնների։ Բայց երբ սոցիալական ծառայությունները հանդիպման են հրավիրում, Լաուրան ստիպված է իրենց մորը նմանակող մեկին գտնել, որպեսզի քույրերին բաժանելով խնամակալության չհանձնեն։ Լաուրան այս վտանգը գաղտնի է պահում, որպեսզի կրտսեր քույրերը չանհանգստանան։ Որքան մոտենում է ճշմարտության պահը, նոր խնդիրներ են առաջանում` քույրերին ստիպելով հաղթահարել լիակատար ազատության վայելքի և հասունանալու հետ կապված դաժան իրողությունների նեղ սահմանագիծը։


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել