Նկարագրություն
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա մինչամանորյա մի յուրահատուկ համերգ։
Միայն մեկ բացառիկ ձմեռային երեկո վիրտուոզ դաշնակահար, կամերային երաժշտության նրբանկատ կատարման վարպետ, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Բերկելյանը կկատարի «Նեոկլասիկայի տիեզերքը» հատուկ ծրագիրը, որում կհնչեն նեոդասական այնպիսի վարպետների դաշնամուրային ստեղծագործություններ, ինչպիսիք են Լյուդովիկո Էյնաուդին և Հանս Ցիմերը, Մաքս Ռիխտերը և Օլավյուր Արնալդսը, ինչպես նաև առեղծվածային հանելուկ՝ Էնիգմայի և Էնյայի կելտական մեղեդիները: Հյուրերը հնարավորություն կունենան վայելելու ոչ միայն ժամանակակից, այլ նաև Ֆրեդերիկ Շոպենի և Յոհան Սեբաստիան Բախի հավերժական դասական երաժշտությունը:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Արսեն և Արթուր Սաֆարյաններ

Լեռնաշխարհի արձագանքը

ՅՈՒՋԱ ՎԱՆԳ | ՀԱՖՆ-Ի 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ
