Նկարագրություն

Իմերսիվ թատրո՞ն: Այո՛, այո՛: Ուզո՞ւմ ես բացահայտել թատրոնի այս տեսակը. ուրեմն արի՛ մեր «դեռահասակենտրոն»` «Մտքերի լաբիրինթոս» ներկայացմանը մասնակից լինելու։

Հուլիսի 3-ին,

ժամը 19:30-ին

Ռուբինյանց 25 («Ալմաստ» գործարանի շենք, 4-րդ հարկ)

 Ներկայացումը պատմում է դեռահասներին անհանգստացնող մի շարք երևույթների և խնդիրների մասին, որոնք առկա են մեր շուրջ և որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Սրանք պատմություններ են, որոնք ստիպում են մտածել մեր շուրջ կատարվող երևույթների մասին։

 Պիեսների հեղինակները «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Իմերսիվ թատրոն» ակումբի անդամներն են՝ Սյուզաննա Կարապետյան, Վիկտորիա Ավանյան, Մարգարիտ Մանուկյան։

 Երաժշտությունը՝ Աննա Քեշիշյանի

 Ակումբի ղեկավար և ռեժիսոր՝ Դավիթ Խալաթյան

 Դերերում՝

  • Մարգարիտ Մանուկյան
  • Էլեն Շահնազարյան
  • Լիանա Պողոսյան
  • Լուսինե Բաղդասարյան
  • Վիկտորիա Ավանյան
  • Տիգրան Մոսիկյան
  • Սաթենիկ Դավթյան
  • Դավիթ Ուստաբաշյան
  • Տիգրան Խաչատրյան
  • Լևոն Սարգսյան
  • Սյուզաննա Կարապետյան
  • Մելինե Հարությունյան
  • Հեղինե Ավագյան
  • Բելլա Քոչարյան
  • Իռեն Առաքելյան
  • Աննա Քեշիշյան

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել