Նկարագրություն
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա համերգ՝ Միքայել Թարիվերդիևի երաժշտության երեկո։
Ելույթ կունենան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո) և Ելենա Վարդազարյանը (դաշնամուր):
Ամսաթիվ՝ ապրիլի 7
Ժամը՝ 19։00
Վայրը՝ Սարյան 19–21
+374 99955225
Տոմսի արժեքը՝ 6 000 AMD
Ծրագրում՝ Միքայել Թարիվերդիև
«Տրամադրություն» շարքից վեց պիես
1․ Հին վարպետի նկարը
2․ Մոռացված մոտիվ
3․ Քնքշություն
4․Երաժշտություն հեռուստացույցից
5․ Դուետ
6․ Տոն
«Երեկոները»
Խոսքերը՝ Ն․ Դոբրոնրավովի
«Փոքրիկ իշխան»
Խոսքերը՝ Ն․ Դոբրոնրավովի
Նոկտյուրն
Ռեգթայմ no.9, no.12
«Երկուսը սրճարանից»՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից
Վալս՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից
«Ձյունը Լենինգրադում»՝ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից
«Սպասում» մոնոօպերաՌ․ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների հիման վրա
Միքայել Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Կնոջ մենախոսություն» բանաստեղծությունների հիման վրա, կարելի է անվանել 20-րդ դարի երկու հանճարների համատեղ ստեղծագործության գլուխգործոցը։
«Ես․․․ ուզում էի այն անել կնոջ մասին, կնոջ մասին, որը սպասում է։ Այդ ամառ Ռոբերտ Ռոժդեստվենսկին հիվանդ էր։ Պառկած էր հիվանդանոցում։ Մենք գնացինք Ռոբերտ մոտ։․․․ Մի քանի անիմաստ խոսակցություններից հետո ես հանկարծ պոռթկացի․ - Ինչ-որ մի բան անեիր ինձ համար․․․ Մոնոօպերա գրեիր։ Կնոջ մասին։ Եվ հանկարծ Ռոբերտն ավելացրեց․ - Որը սպասում է։ Ես ուղղակի քարացա․ - Դե հա, որը հենց սպասում է։ Ռոբերտը շարունակեց․ - Ժամացույցի տակ։ Նրանք միշտ սպասում են ժամացույցի տակ։ - Ժամացույցը լավ է,- համաձայնեցի ես»։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Jazz Evening

Fashion Symphony Festival & Americana Grand Opening

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
