Նկարագրություն
Գեղեցկուհին եւ Հրեշը
Տարիքը՝ 4 -11
Մի ցուրտ ձմեռային գիշեր կախարդ պառավը մտավ գեղեցիկ արքայազնի պալատ։ Նա խնդրեց արքայազնին ներս թողնել իրեն տաքանալու և ի նշան շնորհակալության կարող էր առաջարկել միայն վարդ: Լինելով եսասեր ու անսիրտ, արքայազնը վռնդում է նրան, քանի որ կնոջ ներկայությունը նրա համար տհաճ էր։ Պառավը զգուշացնում է նրան, որ իրական գեղեցկությունը թաքնված է սրտի խորքում և անտեսանելի է։ Պատանին նորց մերժում է, և նա ընդունում է իր գեղեցիկ և ամենակարող կախարդուհու կերպարանքը ու որպես պատիժ արքայազնին դարձնում է հրեշ: Նա կախարդում է պալատը և նրա բնակիչներին։ Վարդը, որը առաջարկում էր նրան կախարդը, պարզվեց, որ կախարդական է և պետք է ծաղկի մինչև արքայազնի 21 տարին չլրանա։ Եթե նա հանդիպի աղջկա և նրանք սիրեն իրար, ապա կախարդանքը կվերանա։ Սակայն դա պետք է տեղի ունենա մինչև կախարդական վարդի վերջին թերթիկի ընկնելը, այլապես պատանին միշտ հրեշ կմնա։ Նա գրեթե 21 տարեկան էր և հուսահատվում էր, թե ով պետքե սիրի իր պես տգեղ հրեշին։