Ժամանակացույց
BSCOSMO BUSINESS PUB
Նկարագրություն
Նոյեմբերի 21-ին, ժամը
13:00, հրավիրում ենք ձեզ «BSCOSMO BUSINESS PUB»-ում կայանալիք մեծամասշտաբ միջոցառմանը:
«ԲԻԶՆԵՍԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ․ ԹԻՄԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐ»:
Միջոցառմանը ելույթ
կունենան երեք փորձառու խոսնակներ՝ յուրահատուկ գիտելիքներ և փորձ բերելով բիզնեսի
զարգացման տարբեր ոլորտներում։
-Վլադիսլավ Բերմուդա՝
միջազգային բիզնես-սփիքեր և քրոս-մարքեթինգի առաջատար մասնագետ։ 300+ գործնական դեպքերով,
5 գրքի հեղինակ և «Մոնետիզատոր» բիզնես խաղի ստեղծող։ Թեմա՝ «Անսովոր բիզնես լուծումներ
ամբողջ աշխարհից, որոնք կօգնեն կրկնապատկել ձեր շահույթը»։
-Ալեսիա Սվիստունովա՝
թիմերի կառավարման 15 տարվա փորձով մասնագետ, որը մշակել է 1000+ KPI համակարգ և ղեկավարել
է 350+ հոգանոց թիմ։ Թեմա՝ «Արդյունավետ թիմի ձևավորում՝ առանց կորուստների շահույթի
ավելացման համար»։
- Ալեքսեյ Մարտինիչև՝
Սոչիում խոշոր ինժեներական ընկերության սեփականատեր, որը ղեկավարել է «Ռոզա Խուտոր»,
«Շայբա» մարզադաշտի և այլ խոշոր նախագծերի իրականացում։ Թեմա՝ «Կոմունիկացիաները՝ որպես
խոշոր պայմանագրերի կնքման գործիք»։
Միջոցառման հիմնական
կետերը․ 1. Շահույթի կրկնապատկման օրինակներ՝ Վլադիսլավ Բերմուդայի կողմից՝ հաջողված
դեպքեր և մոնետիզացիայի գործիքներ։ 2. KPI-ների և մոտիվացիոն համակարգերի ստեղծում՝
Ալեսիա Սվիստունովայի կողմից, որը կօգնի բարձրացնել թիմի արդյունավետությունն ու շահութաբերությունը։
3. Հաղորդակցման և բանակցային ռազմավարություններ՝ Ալեքսեյ Մարտինիչևի կողմից, որը
կսովորեցնի խոշոր հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման գաղտնիքները։
Ինչու՞ մասնակցել` Սա բացառիկ հնարավորություն է նորարարական գործիքներ և լուծումներ
սովորելու, արդյունավետ թիմ ձևավորելու և խոշոր պայմանագրերի կնքման համար ճիշտ հաղորդակցման
հմտություններ ստանալու։ Միջոցառմանը կմասնակցեն ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր
կիսվելու են իրենց փորձով՝ բիզնեսի արագ աճի և հաջողության հասնելու համար։ Միջոցառումը
կանցկացվի ռուսերեն լեզվով։ Պրեմիում տեղեր՝ առաջին 2 շարք: