Նկարագրություն
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին Երևանի սրտում գտնվող
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդիի վերջին՝
«Underwater» ալբոմի հմայող, մեդիտացիոն, այլմոլորակային ստեղծագործությունները և ձեր
սիրելի հիթերը քաղաքի ամենառոմանտիկ համերգասրահներից մեկում:
Լյուդովիկոյի կենսահաստատող և հուզաթով մեղեդիները հնչում են «1+1», օսկարակիր «Քոչվորների երկիրը», Դարեն Արանոֆսկու «Սև կարապը», Քսավիե Դոլանի «Սիրելի մայրիկը» կուլտային կինոնկարներում։
Հանրահայտ իտալացի կոմպոզիտորը թողարկել է «Underwater» ալբոմը 2022 թվականի հունվարին։ Սա Էյնաուդիի առաջին սոլո նախագիծն է վերջին 20 տարում, որը ծնվել է աստիճանաբար՝ 2020 թվականի համընդհանուր մեկուսացման ժամանակ։
Լյուդովիկոն ամեն օր նստում էր դաշնամուրի առջև․ մտքերը հայտնվում էին ինքնաբերաբար, ասես՝ դրսից: Իմպրովիզացիայի ամիսներին նա նկատեց, որ ամեն հինգ օրը մեկ մեղեդի կամ մոտիվ է ստեղծում՝ էսքիզ, որը հետագայում վերջնական տեսք էր ստանում։ Ստեղծագործելու ընթացքում Էյնաուդին մեկուսացման մեջ կյանքն ընկալում էր որպես զուգահեռ իրականություն։ Նոր նյութը կարծես ինքնին գրվեր։ Էյնաուդին ազատություն զգաց, մի կողմ նետեց կանոնները։ Նրա և դաշնամուրի ձայների միջև այլևս որևէ խոչընդոտ չկար։ «Underwater» անվանումը փոխաբերություն է, այն հոսուն երևույթ է, որը չի ենթարկվում արտաքին աշխարհի ազդեցությանը։
«Underwater»-ին այլաշխարհիկ մթնոլորտ է հաղորդում գերազանցապես խլացված հնչողությունը:
Կոմպոզիտորը դրան հասավ՝ ծածկելով Steinway դաշնամուրի յուրաքանչյուր մուրճիկը ֆետրի
լրացուցիչ շերտով։
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։
ԾՐԱԳԻՐ
1. Luminous 2. Rolling Like A Ball 3. Indian Yellow 4. Flora 5. Natural
Light 6. Almost June 7. Swordfish 8. Wind Song 9. Atoms 10. Temple White 11.
Nobody Knows 12. Underwater 13. Divenire 14. Petricor 15. Primavera
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան փ․ 2, ք․ Երևան, Հայաստան
Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
ԿԱՏԱՐՈՂՆԵՐ
Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ, ինչը թույլ կտա նվագախմբին հանդիսատեսին տեղափոխել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ: