Առաջնորդությունը միջազգային թիմերում
Ժամանակացույց
ԱՆԻ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ
Նկարագրություն
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան մարտահրավերներ կան միջազգային թիմերի առաջնորդության մեջ։
Երբ թիմիդ անդամները տարբեր մշակույթներից են, տարբեր ժամային գոտիներում, տարբեր աշխատանքային մոտեցումներով, մի արժեքների շուրջ համախմբելը, արդյունավետ կոմունիկացիան ու արդյունքների վերահսկման հստակ մեխանիզմները առաջնահերթություն են դառնում։
Հենց այս թեմաներից էլ խոսելու ենք Mantashyants Open Events-ի առաջիկա հանդիպման ընթացքում Տիգրան Օխանյանի, Հովակ Հովակիմյանի և Բակուր Մելքոնյանի հետ։
Ինչպես վերահսկել միջազգային թիմի արդյունքները՝ առանց միկրոկառավարման
Բանախոս՝ Տիգրան Օխանյան (Ecoville Holding, խորհրդի նախագահ)
Ինչպես ապահովել արդյունավետ հաղորդակցություն միջազգային թիմում
Բանախոս՝ Հովակ Հովակիմյան (Freedom Broker Armenia, տնօրեն)
Ինչպես միջազգային թիմին համախմբել ընդհանուր արժեքների շուրջ
Բանախոս՝ Բակուր Մելքոնյան (ArtLunch, հիմնադիր)
Միջոցառման մանրամասները՝
Հոկտեմբերի 31
18:00 - 21:00
Ani Grand Hotel
Մուտքը՝ տոմսերով
Տոմսի արժեքը՝
7000 դրամ (հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 26)
10000 դրամ (հոկտեմբերի 27-ից մինչև օգոստոսի 31)
Տեղերը սահմանափակ են։ Միացեք մեզ և բացահայտեք միջազգային թիմերի առաջնորդության լավագույն փորձը։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Photo Tour դեպի Երամակ ձիարշավարան

<<Տնտեսաիրավական խորհրդատվություւն>> էքսպո - միջոցառում

<<Նոյի իջևան>> մշակութային այգի
Տոմսեր առկա չեն