«Մանուշյան…»

Ժամանակացույց

15 Սեպ Երկուշաբթի Երկ 18:30
քաղաք Արտաշատ
ԱՐՏԱՇԱՏԻ ԱՄՈ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 2000

Նկարագրություն

1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանն ու նրա 22 մարտընկերները նացիստների կողմից դատապարտվեցին մահվան՝ հանուն այն գաղափարների, որոնք նրանց համար ավելի բարձր էին, քան սեփական կյանքը։ Նրանք պայքարեցին ազատության, հավասարության, մարդկային արժանապատվության համար՝ դառնալով դիմադրության խորհրդանիշ։


Շոշանա Բուխոբզայի այս պիեսը պատմում է Միսաք Մանուշյանի և նրա խմբի չորս անդամների՝ Մարսել Ռայմանի, Սպարտակո Ֆոնտանոյի, Ժոզեֆ Դավիդովիչի և Օլգա Բանչիկի կյանքի վերջին օրերի մասին: Պիեսը ներկայացնում է նրանց հարցաքննությունները և ցույց տալիս նրանց  հանձնառությունն ու «կանգնած մեռնելու» կամքը:
Այն ոչ միայն ֆաշիզմի դեմ պայքարի պատմական իրականության վերարտադրումն է,  այլ նաև հանուն արդարության ու սիրո մղվող պայքարի հիմն։
Նրանց  խոսքերը վերածվում են հավերժական ուղերձի՝ անցյալի, ներկայի և ապագայի համար։

Պիեսը գրվել է ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական ընկերության պատվերով: Գեղարվեստա-վավերագրական այս պիեսը գրելիս հեղինակն օգտվել է Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրայում և Կենտրոնական արխիվում  եղած նյութերից:

Բեմադրիչ և պիեսի թարգմանիչ` Սաթէ Խաչատրյան
Բեմանկարիչ` Բենժաման Լըբրըտոն
Երաժշտության հեղինակ` Հող Արթուն
Հագուստների հեղինակ` Էդգար Մանուկյան
Թատրոնի տնօրեն` Կամո Նաղդալյան

Ներկայացումը բեմադրվում է «Սաթե-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ համատեղ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել