«Նա»

Ժամանակացույց

20 Օգս Չորեքշաբթի Չրք 20:00
Երևան
Holiday Inn
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 2000

Նկարագրություն

«Նա»՝ սրտահույզ նեոռոմանտիկ ֆիլմ, որը բարձրացնում է ավելի ու ավելի արդիական հարց․ հնարավո՞ր է սիրո հարաբերություն մարդու և արհեստական բանականության միջև։

Ռեժիսոր Սփայք Ջոնզը՝ հայտնի իր խենթ տեսահոլովակներով Beastie Boys-ի և Բյորքի համար, իր անսահման երևակայությունը այս անգամ իրականացնում է կինոյում՝ ավելի ռոմանտիկ նյութի վրա։ Ֆիլմում միահյուսվում են ջերմ ռետրոն և նրբագեղ ֆուտուրիզմը, միայնության մոտիվը և հավերժ կյանքի հարցը, զգացմունքային սերը և մելանխոլիան։

Հոակին Ֆենիքսի համար սա, թերևս, ամենանուրբ դերասանական աշխատանքն է։ Իսկ ֆիլմը 21-րդ դարի ամենագեղատեսիլներից մեկն է, որի հետ ծանոթությունը անմոռանալի կդառնա՝ քաղաքի սրտում տանիքի վրա դիտելու ձևաչափի շնորհիվ։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել