Պանելային քննարկում
Ժամանակացույց
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Նկարագրություն
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 7 ԺԱՄՅԱ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ։
Սեպտեմբերի 13 | 11:00-18:00
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ, Երևան
«Գրեմմի» մրցանակակիր և հիթ-շքերթների առաջատար դիրքեր զբաղեցնող այս պրոդյուսերներն ու ինժեներները պանելային քննարկման ընթացքում կբացահայտեն համաշխարհային երաժշտության ամենահեղինակավոր անունների պատմությունները և ստեղծագործական գաղտնիքները։
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան պանելային քննարկման ընթացքում կհյուրընկալի հետևյալ արտիստներին՝
•Մաննի Մարոքուին – 18 անգամ «Գրեմմի» մրցանակիր միքսի ինժեներ (Sabrina Carpenter, Bruno Mars, Kendrick Lamar, Taylor Swift…)
•Ջեյսոն Էվիգան – հիթերի հեղինակ, երգահան և պրոդյուսեր (Maroon 5, Dua Lipa, SZA, Ariana Grande…)
•Քրիս Գալլանդ – միքսի ինժեներ, Մաննի Մարոքուինի երկարամյա գործընկեր (Rihanna, Coldplay, Lana Del Rey, John Legend, Lady Gaga…)
•Վահագն Ստեփանյան – Billboard #1 պրոդյուսեր, կոմպոզիտոր և արտիստ (Dave Koz, Sheila E, Eric Moore, Greg Howe…)
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
11:00 – 12:00 Սուրճի հյուրասիրություն · Գրանցում
12:00 – 12:30 Բացման խոսք
12:30 – 14:30 Միքսինգի և մաստերինգի գաղտնիքներ Մաննի Մարոքուինի և Քրիս Գալլանդի հետ
14:30 – 15:30 Ընդմիջում
15:30 – 16:00 Հարցուպատասխան
16:30 – 17:30 Երգերի ստեղծման և պրոդյուսինգի գաղտնիքներ Ջեյսոն Էվիգանի հետ
17:30 – 18:00 Հարցուպատասխան
18:30 - 20:00 Փակ հանդիպում խոսնակների հետ
ՏՈՄՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ.
ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ։ VIP ՏՈՄՍՆ ԻՐ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱԵՎ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ։
ՍՏԱՆԴԱՐՏ ՏՈՄՍԻ ԳԻՆԸ՝ 80,000 դրամ
Early Bird գին՝ 60,000 դրամ (հասանելի է մինչև օգոստոսի 18-ը)
VIP ՏՈՄՍԻ ԳԻՆԸ՝ 120,000 դրամ
Early Bird գին՝ 100,000 դրամ (հասանելի է մինչև օգոստոսի 18-ը)
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Disco Beach

Աղջկական Pool Party Գառնիում

Աստղաթափ պերսեիդների հոսք
