Սիմֆոնիկ Ուիլյամս | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Ժամանակացույց

10 Հոկ Ուրբաթ Ուր 19:30
Երևան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 5000

Նկարագրություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդար ֆիլմերի աշխարհ՝ «Օսկարի» և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի աշխարհահռչակ կինոերաժշտության միջոցով։ 

 

Վայելե՛ք «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Սուպերմեն», «Տանը մենակ», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակը», «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» և այլ ֆիլմերի երաժշտությունը գեղեցիկ լուսային համադրմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ 

 

Հատուկ այս համերգի համար նվագախումբը ձեռք է բերել ստեղծագործությունների՝ Ջոն Ուիլյամսի կողմից հաստատված նոտաները (signature edition):

Ծրագրում 

-        «Օլիմպիական ֆանֆարներ և թեմա»

-        «Արկածները երկրի վրա» «Այլմոլորակային» կինոֆիլմից              

-        «Հարրիի հրաշք աշխարհը» սյուիտ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» կինոֆիլմից

-        «Կրկնակի խնդիր» սյուիտ «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» կինոֆիլմից      

-        Քայլերգ «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» կինոֆիլմից        

-        Երաժշտություն «Շինդլերի ցուցակը» կինոֆիլմից   

-        «Սուպերմենի քայլերգը» «Սուպերմեն» կինոֆիլմից           

-        «Ինչ-որ տեղ իմ հիշողության մեջ» «Տանը մենակ» կինոֆիլմից  

-        «Տոնական թռիչք» «Տանը մենակ» կինոֆիլմից  

-        «Վիկտորի հեքիաթը» կլարնետի և նվագախմբի համար «Տերմինալ» կինոֆիլմից           

-        «Աստղերի միջով» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից                     

-        «Հիմնական թեման» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից    

-        «Կայսերական երթ» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից                 

-        «Սայուրիի թեման» «Գեյշայի հուշերը» կինոֆիլմից         

-        Երաժշտություն «Յուրայի դարաշրջանի այգին» կինոֆիլմից              

-        «Հիմն ընկածներին» «Փրկել շարքային Ռայանին» կինոֆիլմից                  

 


 

Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան

 

Հոկտեմբերի 10| 19։30  

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր 

 

Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։

Տոմսերի արժեքը՝ 5,000-25,000 դրամ։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել