Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը - Mystery Ensemble
Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ եռագրության հոյակապ երաժշտությունը, իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում: Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, 2025 թվականի սեպտեմբեր կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։ Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։ — Աշնանային այդ հմայիչ երեկո դուք ձեզ կզգաք ձեզ Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։ Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Իմպրովիզացիայի երեկո

<<Նոյի իջևան>> մշակութային այգի
Տոմսեր առկա չեն
EPOS Night
