Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
Ժամանակացույց
07
Նմբ Ուրբաթ
Ուր
19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Սկսած AMD 9700
Նկարագրություն
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ
տրամադրություն
հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ
համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի
ընկերակցությամբ: Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։ Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու
այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Այս առանձնահատուկ երաժշտական արկածը հիրավի կդառնա 2025 թվականի նոյեմբեր ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս աշնան ամենառոմանտիկ համերգներից
մեկի տոմսերը:
Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական
երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
● Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
● Հանս Ցիմեր — Mountains
● Հանս Ցիմեր — Detach
● Հանս Ցիմեր — Coward
● Հանս Ցիմեր — Day One
● Հանս Ցիմեր — No time for Caution
● Հանս Ցիմեր — Message from Home
● Հանս Ցիմեր — S.T.A.Y.
● Հանս Ցիմեր — Cornfield Chase
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
31.07.25

Համերգ
Իմպրովիզացիայի երեկո
Երևան, Առնո Բաբաջանյան համերգասրահ
31 Հլս Հնգ 19:30
AMD 4000 -
AMD 7000
Տոմս գնել
16.07.25 - 31.07.25

Համերգ
<<Նոյի իջևան>> մշակութային այգի
Տոմսեր առկա չեն
01.08.25

Համերգ
EPOS Night
Երևան, Էպոս ակումբ
01 Օգս Ուր 21:00
AMD 5000
Տոմս գնել
02.08.25

Համերգ
«Ethno Colors»-ը Givani Wines-ում
Արարատի, Givany Winery
02 Օգս Շբթ 19:00
AMD 8000 -
AMD 12000
Տոմս գնել