Ժամանակացույց
Կոնգրես հյուրանոց
Նկարագրություն
Յուրաքանչյուր բիզնես նախագծեր է իրականացնում։ Ավելին, երբեմն, բիզնեսները կորցնում են մեծ ռեսուրսներ հենց նախագծերի կառավարման բացթողումների արդյունքում։
Համաձայն նախագծերի կառավարման ինստիտուտի ուսումնասիրությունների յուրաքանչյուր 20 վայրկյանում աշխարհում բիզնեսները կորցնում են մոտ 1 մլն դոլար, իսկ բիզնեսների կողմից ներդրած յուրաքանչյուր 1 դոլարի գրեթե 10%-ն անիմաստ է ծախսվում։
Mantashyants Open Events-ի օգոստոսի 7-ի հանդիպմանը Աստղիկ Սահակյանի հետ կքննարկենք, թե ինչպես ապահովել նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին։ Աստղիկը 15 տարվա փորձով նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ է, Project Management Institute Armenia-ի նախագահը և Astrum Project Management խորհրդատվական ընկերության հիմնադիրը։ Նա աշխատել է Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերում, ինչպես նաև ավելի քան 5 տարի դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Աստղիկը վերապատրաստել է նախագծերի հազարավոր ղեկավարների Հայաստանում և արտերկրում: Հայաստանում նախագծերի հավաստագրված ղեկավարների ճնշող մեծամասնությունը նրա նախկին ուսանողներն են:
Հանդիպման ընթացքում կքննարկենք
1. Ի՞նչ է նախագծերի կառավարումը
2. Յուրաքանչյուր բիզնես նախագծեր է իրականացնում
3. Ինչու է նախագծերի կառավարումը հատկապես կարևոր այսօր
4. Քաոսից մինչև պարզություն. Ինչպիսի՞ն է նախագծերի կառավարման էկոհամակարգը
5. Նախագծերի կառավարման ազդեցությունը. իրական արժեք՝ նախագծերի արդյունավետ կառավարման շնորհիվ
6. Գործնական առաջին քայլերը ձեռնարկատերերի համար
Միջոցառման մանրամասները՝
Օգոստոսի 7
19:00 - 21:00
Congress Hotel (Ball Room)
Մուտքը՝ տոմսերով
Տոմսի արժեքը՝
5000 դրամ (հուլիս 15-ից մինչև հուլիսի 22)
10000 դրամ (հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31)
15000 դրամ (օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 6)
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Վիգեն Հովսեփյան
Տոմսեր առկա չեն
Կինոդիտման տուր

Magic World Music Cartoon
