Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն
Ապրիլի 19-ին ժամը 19:00 հրավիրում ենք բոլոր երաժշտասերներին ներկա լինել բացառիկ համերգի. բեմում կհանդիպեն հայկական երաժշտության վառ դեմքերից մեկը՝ Թաթուլ Ավոյանը, և ընկերները:
Հոբելյանական այս համերգին կվայելեք հին ու սիրված երգեր Թաթուլ Ավոյանի կատարմամբ, ինչպես նաև անակնկալ ելույթներ շատ սիրված հյուրերի կողմից:
Թաթուլ Ավոյանը կամ, ինչպես երկրպագուներն են նրան անվանում, Թաթուլը հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից «Դառնացել է այս աշխարհը», «Խաչին մոտ», «Մայրիկ», «Քեֆ-քեֆ», «Ջան Հայաստան», «Պապիկ եմ դարձել», «Իմ ախպերս», «Աստղերը վառ երկնքում», «Սրտի բանալի» և բազում այլ երգերով, որոնցից շատերը հոբելյանական այս համերգին հնարավորություն կունենաք վայելելու կենդանի կատարմամբ:
Այսպիսով, ապրիլի 19-ին 19:00 սպասում ենք ձեզ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բաց մի թողեք «Թաթուլ և ընկերներ» հոբելյանական համերգը:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

BOLD – Live House Music Show
Տոմսեր առկա չեն
Չժան Գոյունը և Շեն Ցայը | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Տոմսեր առկա չեն
Արսեն Ներսիսյան Ակուստիկ Ֆանք Քառյակ
Տոմսեր առկա չեն