Նկարագրություն
Հեքիաթային երեկո մեր փոքրիկ հանդիսատեսի և նրանց ընտանիքների համար:
Հոկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում միացե՛ք մեզ՝ վայելելու երաժշտության և մուլտֆիլմերի կախարդական համադրությունը «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգի ընթացքում։
Համերգը կազմակերպում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ձեր սիրելի մուլտֆիլմերի ճանաչված մեղեդիները վայելե՛ք սիմֆոնիկ հնչողությամբ՝ ձեզ պարգևելով անմոռանալի պահեր՝ լի ժպիտներով և ջերմությամբ։
Համերգի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը։
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Ծրագրում՝
Սքոթ Բրեդլի. երաժշտություն «Թոմը և Ջերին» մուլտֆիլմից (1ր․)
Հանս Ցիմեր․ երաժշտություն «Մադագասկար» մուլտֆիլմից (2ր․)
Ալան Մենկեն․ երգ «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից (4ր․)
Մայքլ Ջակկինո․ երաժշտություն «Ռատատույ» մուլտֆիլմից (4ր․)
Ալան Մենկեն. երաժշտություն «Ալադին» մուլտֆիլմից (7ր․)
Լենարդ Քոեն․ «Ալելույա»․ երգ «Շրեկ» մուլտֆիլմից (4ր․)
Հենրի Մանչինի․ երաժշտություն «Վարդագույն հովազը» մուլտֆիլմից (3ր․)
Ռոբերտ Ամիրխանյան․ երգ «Պույ-պույ մկնիկը» մուլտֆիլմից (4ր․)
Ալան Մենկեն. «Ծովի հատակին»․ երգ «Ջրահարսը» մուլտֆիլմից (3ր․)
Քրիստեն և Ռոբերտ Լոպեզներ․ «Բաց թողնել»․ երգ «Սառցե սիրտը» մուլտֆիլմից (4ր․)
Ստեփան Շաքարյան․ երգ «Պինգվին Վինը» մուլտֆիլմից (4ր․)
Արամ Սաթյան, Ռուբեն Հախվերդյան․ երգ «Գտնված երազ» մուլտֆիլմից (3ր․)
(փոխադրումը՝ Անդրանիկ Բերբերյանի)
Դեյվիդ Նյուման․ երաժշտություն «Անաստասիա» մուլտֆիլմից (3ր․)
Ռոբերտ Ամիրխանյան․ երգ «Կապույտ ծովում՝ սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմից (3ր․)
Ալան Մենկեն․ երաժշտություն «Ռապունցել․ խճճված պատմություն» մուլտֆիլմից (3ր․)
Հանս Ցիմեր․ երաժշտություն «Առյուծ արքան» մուլտֆիլմից (5ր․)
Վասիլի Բոգատիրյով․ երաժշտություն «Մաշան և արջը» մուլտֆիլմից (2ր․)
Եկե՛ք միասին ստեղծենք կախարդական հուշեր՝ աջակցելով այս բարի գործին։
Սիրով սպասում ենք ձեզ։
Երեխաների մուտքը՝ սկսած 5 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3000-15 000 դրամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)