Նկարագրություն
1997, Իրան, 95 րոպե
Ռեժիսոր՝ Ջաֆար Փանահի
Երբ երիտասարդ աղջիկը կորում է Թեհրանի եռուզեռում, նրա ճամփորդությունը վերածվում է հետաքրքիր փորձառության ֆիլմի բուն էության մասին։ Այս հանճարեղ և չափազանց օրիգինալ ֆիլմում աշխարհահռչակ ռեժիսոր Ջաֆար Փանահին (Սպիտակ փուչիկը, Բոսորագույն ոսկին) ֆիլմի թվացյալ պարզունակության շերտերում քողարկված մատուցել է քաղաքական կոշտ քննադատություն։