Նկարագրություն

Ֆիլմը պատմում է չորս կանանց մասին, որոնք ապրում են Արցախի Հանրապետությունում՝ մի չճանաչված երկրում, որը դեռ չի հասցրել հաղթահարել նախորդ պատերազմի հետևանքները, բայց արդեն կանգնած է նոր պատերազմի շեմին։ Այս անորոշության պայմաններում չորս կանայք կառուցում են կյանքը՝ այն հույսով, որ կկարողանան իրենց տունը դարձնել ավելի լավ ու ապահով տեղ։ Երբ վերստին պատերազմ է բռնկվում, այն, ինչ սկսվել էր կանանց դերի մասին խոհերի ձևով, աստիճանաբար վերածվում է կարևոր և անկեղծ հաշվետվության հերթական անգամ պատերազմով ընդհատված կյանքերի մասին։ Առաջնագծում զենքը ձեռքին կանգնելուց սկսած մինչև փախստականների նման իրենց տները լքելու պահը ականատես ենք լինում, թե ինչպես է այս կանանցից յուրաքանչյուրի կյանքն անդառնալիորեն փոխվում։ Պատերազմի ավարտն աներևակայելի է թվում՝ լիակատար էթնիկ զտում և հայրենազրկում։ Մինչ այս կանայք պայքարում են նոր իրականությանը համակերպվելու համար, ֆիլմը դառնում է հուզիչ պատմություն ընդմիշտ կորցրած տան հուշերի և այդ հուշերը կենդանի պահելու մասին։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել