04 Feb 19:00 - 20:30 Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachatryan concert hall

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգ

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանն աջակցելու նպատակով  «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել են «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգը։

Համերգի դիրիժորն է  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,  Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Սմբատյանը։

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների՝ Հայաստանում բուժման նպատակին։

Տոմսերի արժեքը՝ 3000-15000դր.:

PAYMENT OF TICKETS ONLY ONLINE

PAYMENT OF TICKETS ONLY ONLINE

Միջոցառումն անցկացվելու է 2023 թվականի փետրվարի 4-ին ժ․19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

 

Պատվիրելու համար զանգահարել +37499955225