05 Jan 15:00 - 16:30 Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachatryan concert hall

Հունվարի 5-ին՝ 15։00-ին և 16։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Շառլ Պեռոյի «Քնած Գեղեցկուհին» հեքիաթի մոտիվներով երաժշտական թատերական ներկայացում երեխաների համար։

Հունվարի 5-ին ժամը – 15։00

Հունվարի 5-ին ժամը – 16։30
Շատ տարիներ առաջ, հեռավոր մի երկրում, ապրում էին մի թագավոր և մի թագուհի: Նրանք երազում էին երեխա ունենալ: Եվ երբ վերջապես մի գեղեցիկ աղջիկ ունեցան, երեխայի կնունքի առիթով մեծ խնջույք կազմակերպեցին: Նրանք իրենց ուրախությանը հրավիրեցին բոլոր բարեկամներին և պալատականներին: Խնջույքի պատվավոր հյուրերն էին նաև երեք բարի փերիները: Նրանցից երկուսը արդեն նվիրել էին իրենց շնորհները, երբ հանկարծ հայտնվում է չար կախարդը: Նա շատ էր զայրացել, քանի որ իրեն մոռացել էին հրավիրել խնջույքին:
Երբ լրանա արքայադստեր տասնվեց տարին, նա իլիկով կծակի մատը և կքնի հավերժական քնով,- արքայադստերն անիծում է չար կախարդն ու անհետանում: Թագավորը շատ է տխրում և հրամայում է այրել բոլոր իլիկները:
Երրորդ փերին խոստանում է օգնել: Կարևորը, որ արքայադուստրը կքնի և ո՛չ թե կմահանա: Իսկ երբ լրանա նրա տասնվեց տարին կհայտնվի մի գեղեցիկ արքայազն և կփրկի արքայադստեր կյանքը:
Տարիներն անցնում են: Արքայադուստրը մեծանում և դառնում է չքնաղ մի գեղեցկուհի: Բոլորը սիրում և փայփայում են բարեհամբույր ու բարեսիրտ աղջկան:
Օրերից մի օր, երբ նա մենակ է մնում, բարձրանում է պալատի հին աշտարակի վերին հարկը: Փոքրիկ սենյակում տեսնում է մի պառավ կնոջ, որը իլիկ էր պտտում: Այդ տեսնելուվ ցանկանում է ինքը փորձել: Իլիկը ձեռքն առնելուն պես ծակում է մատը և խորը քուն է մտնում: Ողբում են թագավորն ու թագուհին: Փերիներից երրորդը գտնում է հարևան թագավորությունում ապրող արքայազնին և պատմում նրան ողջ ճշմարտությունը: Երբ արքայազնը մոտենում է արքայադստերը նրա գեղեցկությունը ապշեցնում է թագաժառանգին: Նա խոնարհվում է քնքշորեն համբուրում է արքայադստերը: Արթնանում է քնած գեղեցկուհին՝ նրա հետ միաժամանակ ողջ պալատը: Ամուսնանում են արքայազն ու արքայադուստրը և ուրախ ու երջանիկ ապրում պալատում:

Պատվիրելու համար զանգահարել +37499955225