«Ճանապարհորդություն տիեզերքով 10-14 տարեկանների համար»

Schedule

26 Jul Saturday Sat 14:00
Ջրվեժ
Woods կենտրոն
Buy Ticket Close From AMD 5000

Description

Գիտության հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը հաճախ սկիզբ են առնում տիեզերքի մասին պարզ հարցերից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչո՞ւ է այն հայտնվում ու անհետանում։ Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։ «Ճանապարհորդություն տիեզերքով» մեկօրյա, ինտերակտիվ այս դասընթացը նախատեսված է 10-14 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին ուսումնասիրել տիեզերքի զարմանահրաշ կառուցվածքն ու անտեսանելի այն ուժերը, որոնք մարդկությանը հասցրել են 21-րդ դարի գիտական նվաճումներին։ Դասընթացը սովորական դասախոսություն չէ, այլ իսկական ուղևորություն դեպի տիեզերք՝ հարուստ տեսողական նյութերի, մոդելավորման փորձերի և աշխույժ քննարկումների ուղեկցությամբ։ Սա հրաշալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ արթնացնելու հետաքրքրություն և սեր սերմանելու ֆիզիկայի, քիմիայի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների հանդեպ և գուցե նաև օգնելու նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը։  

Ի՞նչ են սովորելու երեխաները 

  • Ինչպե՞ս են աշխատում արբանյակները 
  • Ի՞նչ փորձարկումներ են արվում միջազգային տիեզերակայանում 
  •  Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային համակարգը 
  •  Ինչպե՞ս է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում 
  • Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն  
  

Վայրը՝ Woods կենտրոն, Ջրվեժ անտառպարկի հարևանությամբ, Այգեգործական 5-րդ թաղամաս, 1-2 Ջրվեժ 2227

Օր ու ժամ՝ հուլիսի 26, ժամը 14.00 - 16.00 

Գինը՝ 5000դր

Photo and video

Share