Schedule
Էպիգրաֆ գրախանութ
Էպիգրաֆ գրախանութ
Description
Բիբլիոթերապևտիկ ընթերցանության
երեկո Կարդում են՝ Արմեն Մարգարյանը և Սաթենիկ Հազարյանը Նախագծի հեղինակ՝ Գայանե Խաչատրյան:
Մարտի 27-ին, Ապրիլի
11 և 25 ժամը 20։00-ին Հասցե՝ «Էպիգրաֆ» գրախանութ, Մաշտոց 43 Մուտքավճարը՝ 10․000
դրամ։
Տեղերը սահմանափակ
են։ Գրականության և հոգեբանության մեկտեղումն անվանում են բիբլիոթերապիա։
Ընթերցանությունը հանդիսանում
է ինքնախնամքի հիանալի տարբերակ, որի ժամանակ ընտրված տեքստը միջոցներ է տրամադրում
սեփական ապրումները գիտակցելու համար։ Երեկոյի ժամանակ Արմեն Մարգարյանի և Սաթենիկ
Հազարյանի ընթերցանությամբ կլսեք ՝ Չ․Բուքովսկու, Խ․Լ․Բորխեսի, Պ․Սալինասի, Զ․ Բաուդիգայի,
Ռ․Փադջեթի, Պ․Ներուդայի և Է․Փաունդի բանաստեղծություններից:
Երեկոն լինելու է թերապևտիկ,
ինչն նշանակում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա պոեզիա
վայելելուց զատ իրականացնել արտթերապիա։
Մինչ ընթերցանության
երեկոն կլինի թեյի և սուրճի անվճար հյուրասիրություն, մասնակիցներին կառաջարկվի փորձել
«Կանտատա» թեյ և սուրճի հանգստացնող տեսականուց։
Մասնակիցների համար
այդ օրը Էպիգրաֆ գրախանութում կգործի 5 % զեղչ: Սիրո՜վ սպասում ենք:
Photo and video
Share
Similar events

Afro-Arabic night

Чёрный բումեռ

Երիտասարդ հայուհի
