Big Folk Night On The Rooftop - Dancing Rye & Dryad

Ժամանակացույց

29 Մայ Ուրբաթ Ուր 20:00
Երևան
Ember Bar-Restaurant
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Մայիսի 29-ին Ember bar-restaurant rooftop ռեստորանը կբացի իր դռները իսկական ֆոլկ հեքիաթի համար, որը հյուրերին կնվիրի Dancing Rye և Dryad խմբերի համատեղ համերգը։

Կրակոտ իռլանդական (և ոչ միայն) պարեր, ջերմ ու ընկերական մթնոլորտ համախոհների շրջապատում, կախարդական մայրամուտի տեսարան դեպի Հանրապետության հրապարակ և բազմաթիվ անակնկալներ — այս ամենը սպասում է բոլոր նրանց, ովքեր կգան մեզ հետ կիսելու այս զարմանալի երեկոն։

Dancing Rye

Միջնադարյան, կելտական և իռլանդական ավանդույթները միավորող ֆոլկ քառյակ, որը ստեղծում է վառ ու էներգիայով լի երաժշտություն՝ հագեցած հզոր ռիթմերով և կենդանի տրամադրությամբ։ Այս երեկո խումբը առաջին անգամ կներկայացնի հատուկ ծրագիր, որտեղ արդեն սիրված ստեղծագործությունների կողքին կհնչեն նաև հայկական ժողովրդական ֆոլկ կոմպոզիցիաներ։

Dryad

Հայկական ֆոլկ խումբ, որը կատարում է իռլանդական ժողովրդական երաժշտություն իր ավանդական ձևով՝ ջութակի, ֆլեյտայի, կիթառի և բոդրանի ուղեկցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն բոլորի սիրելի իռլանդական ֆոլկ երգերը, ինչպես նաև վարպետորեն կատարված ջիգեր և ռիլեր, որոնք կստիպեն պարել հենց առաջին նոտաներից։

Ձեզ հետ, միևնույն սեղանի շուրջ,կարող են նստել այլ հյուրեր ևս

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել